ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի կապակցությամբ. զոհվել է 14 մարդ
ՀՀ ԱԳՆ-ն Թվիթերի իր էջում ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Ղազախստանի Աբայի շրջանում տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհների մասին լուրից, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, շատերը ՝ վիրավորվել: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բնական աղետի հետևանքով տուժածներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորվածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Աբայի մարզում անտառային հրդեհը սկսվել է հինգշաբթի ՝ հունիսի 8-ին, կայծակի հարվածներից հետո: Արտակարգ պատահարի զոհ է դարձել «Սեմեյ օրմանի» բնական արգելոցի 14 աշխատակից: