ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սոչիում կործանված Ту-154-ի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցությու է հայտնել՝ Լաթաքիա ուղևորվող ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի կապակցությամբ։
Արտաքին գերատեսչութհունում նշում են, որ ճշտվում են ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը։
Twitter-ի իր միկրոբլոգում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գրել է.
«Ցավակցում ենք Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ռուսական Ту-154 ինքնաթիռը կործանվել է Սև ծովում: