211652_close_icon
views-count1114 դիտում article-date 19:48 09-06-2023

Քրեական վարույթով դեռեւս պարզված չէ «Քանաքեռցի Տույի» սպանության շարժառիթը. փաստաբան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի, «Տյուշի»՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և այլ երկու անձանց աղմկահարույց սպանությունների գործով կրկին կալանավորվել է Արտուշ Սիմոնյանի որդին՝ Հովհաննես Սիմոնյանը: Ավելի վաղ նրա կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել էր տնային կալանքով, այդ որոշումը բողոքարկել էր տուժողների ներկայացուցիչ Աշոտ Ստեփանյանը:

«Կոնկրետ փաստեր, որպես այդպիսին, չկան, թե Հովհաննես Սիմոնյանը խանգարեց, գործի քննությանը, թե՝ ոչ, բայց ամեն դեպքում, ողջամիտ ենթադրություններ կային, եւ մեր բողոքն էլ կառուցված էր հենց այդ ողջամիտ ենթադրությունների վրա, ինչն էլ Վերաքննիչ դատարանը բավարարեց »,- ասաց Աշոտ Ստեփանյանը:

Թեեւ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, շարունակում են գրել, որ 2021-ին հայտնի հեղինակությունների այդ հանդիպման ժամանակ, որի ընթացքում էլ սպանությունները եղան, առաջինը կրակել է Արթուր Ղազարյանը, իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, փաստաբան Ստեփանյանը հերքում է. «Տեսագրությունների հետազոտմամբ՝ պարզվել է, որ առաջին կրակոցը արձակվել է Արտյուշ Սիմոնյանի կողմից»»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր