597277 դիտում
14:12 12-11-2021
Քանաքեռում քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակութուն ունեցող «Քանաքեռցի Տույի» և մյուսների սպանության գործով կան կասկածյալներ. հայտնի են նրանց անունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կան ձերբակալվածներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, Քանաքեռ 17 փողոցի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 34-ամյա Նորայր Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 21-ամյա Հակոբ Սիմոնյանը և հիվանդանոց տեղափոխված Գևորգ Ջաբուրյանը:
Նշված անձինք որպես կասկածյալներ ձերբակալվել են Քանաքեռում 4 հոգու, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «Քանաքեռցի Տույի» սպանության գործով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 11-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություններ էին տեղի ունեցել երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:
Նշված վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երեւանի ոստիկանապետ Սեւան Քոչարյանը, Երեւանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ժամանել էր նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներրը:
Ահազանգով ժամանել էին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները, Երեւանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել էին տղամարդու 2 դի:
Պարզվել էր նաև, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել էին:
Դեպքի վայրում հայտնաբերվել էին մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:
Փատի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազը:
Տեղում էր նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի, գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 300+
300+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15607 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35867 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց