52073 դիտում
18:19 09-06-2023
Ջրականում զոհված, լեգենդ դարձած 19-ամյա զինվորի մայրը աղջնակ է ունեցել․ նրա և նորածնի կյանքը հնարավոր է եղել փրկել Ապարանի հիվանդանոցի և Հանրապետական ծննդատան բժիշկների շնորհիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 7-ին «Ապարան» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, ժողովրդին հայտնի՝ Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակչուհի 46-ամյա Արփիկ Սարգսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բարձր ճնշմամբ Ապարանի հիվանդանոց էր տեղափոխվել և պետք հերթական անգամ նա մայրանար։
«Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կնոջ առողջական վիճակը կարգավորել, ապա բուժքրոջ հետ նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Հանրապետական ծննդատուն։
Այսօր՝ հունիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա․ Սարգսյանն ասում էր․ «Ուզում եմ շնորհակալության ու երախտիքի խոսքս ուղղել Ապարանի հիվանդանոցի ողջ անձնակազմին, գլխավոր բժշկից մինչև հասարակ սանիտար։ Ուզում եմ նույն խոսքերն ուղղղել Հանրապետական ծննդատան աշխատողներին, որտեղ լույս աշխարհ բերեցի իմ Մարիամիս։
Ինձ տանից տեղափոխեցին Ապարանի հիվանդանոց, որտեղ բժիշկները անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերեցին, ապա երբ մի քիչ ինքնազգացողությունս կարգավորվեց, ինձ տեղափոխեցին Երևանի «Արմենիա», ավելի շատ հայտնի՝ Հանրապետական ծննդատուն։ Անկեղծ ասած՝ ոչինչ չեմ հիշում, թե ոնց են Ապարանի հիվանդանոց տարել, թե այնտեղից ոնց են տեղափոխել էստեղ, քանի որ շատ վատ վիճակում էի։
Հույսս դրել էի Աստծո վրա։ Ու փառք Աստծո, շնորհակալ եմ Բարձրյալին, ու հենց նրա շնորհիվ ինձ ու իմ նորածնին փրկեցին Ապարանի հիվանդանոցի և Երևանի Հանրապետական ծննդատան բուժաշխատողները։ Խոսքեր չեմ գտնում, որ հայտնեմ բժիշկներին։ Աստծո և նրանց շնորհիվ հիմա իմ կյանքը մի քիչ գոնե ուրախ կանցնի։
Իմ հերոս բալեն, ով նահատակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, Ջրականում, հիմա նրա կարոտը կստանամ իմ Մարիամից։ Ճիշտ է, էլի երեխա ունեմ, որի համար հպարտ եմ, որ ազգին պիտանի մարդ է, բայց միևնույն է, իմ 19-ամյա թառլան տղայիս բացակայությունը հիմա կլցնի մի քանի օր առաջ ծնված իմ հրաշքը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղում ծնված, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 19-ամյա Պողոս Սարգսյանի հարազատներն ու համագյուղացիները հիմա գյուղում անհամբերությամբ սպասում են գյուղի հերոսածին մայրիկին ու նորածին հրեշտակ Մարիամին։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մայրն ու նորածինը մի քանի օր պետք է մնան Հանրապետական ծննդատանը, բժիշկների հսկողության տակ։ Եվ բուժանձնակազմը բոլոր ծառայությունները կատարում է անվճար, անգամ «Լյուքս» հիվանդասենյակում հերոսի մայրն ու իր նորածինը մնում և սնվում են անվճար։
Սարգսյան Պողոս Արտյոմի, ծվել է 2001թ. մայիսի 29֊ին Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ինֆորմատիկայի բաժինը։
Ընդունվելուց հետո զորակոչվել է զինորական ծառայության։ Սովորել է ուսումնական զորամասում, ստացել կրտսեր սերժանտի կոչում, նշանակվել մարտական մեքենայի հաշվարկի հրամանատար։ Լավագույն ծառայության համար արժանացել է լավագույն զինվոր-մարզիկ կրծքանշանի։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մասնակցել է մարտական գործողություններին։
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 7-ին։ Մարմինը գտել են 4 ամիս անց՝ փետրվարի 23֊ին, ԴՆԹ անալիզի միջոցով։ Հուղարկավորվել է Լեռնապար գյուղում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+