211652_close_icon

Քաղաքացին կենսաթոշակը վճարող բանկը կարող է փոխել՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով

views-count850 դիտում article-date 18:18 08-06-2023
Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։ ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դիմումն անհրաժեշտ է լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/29x8d։
 
Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը կենսաթոշակառուն ընտրել է և այդ մասին հաղորդագրություն կուղարկի քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։
 
Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։

Նմանատիպ նյութեր