211652_close_icon

Մանե Թանդիլյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

views-count631 դիտում article-date 14:16 08-06-2023
Այսօր տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին հրավիրված էին մասնակցելու նաև մեր տարածքային կազմակերպության ղեկավարները, համայնքների ավագանիներում «Ապրելու երկրի» խմբակցության ղեկավարները, ինչպես նաև Երևանի թիմի անդամները։

Ի թիվս այլ հարցերի քննարկել և հաստատել են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուին։

Որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին երևանցիների հետ ակտիվ շփումների, զրույցների, սոցիոլոգիական հարցումների և կուսակցության անդամների կարծիքների հիման վրա։ Ըստ այդմ «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից առաջադրվել և հաստատվել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր