5649 դիտում
20:10 20-09-2017
Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու՝ սեպտեմբերի 22-ին մասնակցելու Եվրանեսթ ԽՎ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: Այդ մասին գրառում է կատարված Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/armen.ashotyan?fref=ts]էջում[/url]:
Միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ԵՄ «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում ներգրավված պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Բելառուսի և Եվրոպական միության միջև համագործակցությունն առավել խորացնելու և խորհրդարանական փոխգործակցության հարթակ ստեղծելու նպատակով 2009թ-ին առաջ քաշվեց ԵՄ հարևանություն-Արևելք (EURONEST) խորհրդարանական վեհաժողով հիմնելու գաղափարը:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը վերջնականապես ձևավորվեց 2011 թվականի մայիսի 3-ին Բրյուսելում: Ի սկզբանե նախատեսված էր, որ խորհրդարանական այս ձևաչափում պիտի ներգրավված լինեն հավասար թվով պատգամավորներ մի կողմից Եվրախորհրդարանից, մյուս կողմից՝ ԱլԳ պետություններից: Արդյունքում որոշվեց, որ Եվրախորհրդարանը նոր ձևավորված մարմնում կներակայանա 60 պատգամավորով, իսկ ԱլԳ պետություններից յուրաքանչյուրը՝ 10-ական:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովները գումարվում են տարին մեկ անգամ՝ Արևելյան գործընկերության երկրներից կամ Եվրախորհրդարանի աշխատանքային վայրերից (Ստրասբուրգ, Բրյուսել, Լյուքսեմբուրգ) որևէ մեկում: Իսկ «Եվրանեսթ»-ի մշտական հանձնաժողովների նիստերը գումարվում են տարին երկու անգամ:
Նմանատիպ նյութեր
14131 դիտում
18:55 30-08-2017
Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը կմեկնեն Բաքու
30281 դիտում
22:14 21-09-2017
Հայաստանի Անկախության 26-ամյակի առթիվ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը «գրավեցին» Բաքուն
6642 դիտում
09:59 12-05-2018
Նախարարի պաշտոնում կնշանակվեն նաև Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
631 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
517 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am