Հայտնի է, թե ինչու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շուրջ 2 ամիս չէր մասնակցում կառավարության նիստերին
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վերջին 2 ամիսներին չէր մասնակցում կառավարության նիստերին: Նրա փոխարեն ներկայանում էին փոխնախարարները:
Լրագրողներն այսօր նրա փոխարեն նիստին ներկայացած ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե ինչու Գագիկ Խաչատրյանը չի ներկայանում նիստերին:
Պարզվեց, որ նախարարն առողջական խնդիրներ ունի. վիրահատության է ենթարկվել, հետեւաբար վերջնական ապաքինումից հետո նոր միայն կարող է ներկայանալ նիստերին: