211652_close_icon
views-count607 դիտում article-date 18:14 06-06-2023

Շենքի մուտքում գարշահոտություն է․ «Վեոլիա Ջրի» անգործությունը. oragir.news

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան 25/2 շենքի 2-րդ մուտքում գարշահոտություն է տիրում։ Շենքի դիտահորերը խցնավել են, ինչի պատճառով 11 օր է` կոյուղաջարերը լցվում են շենքի նկուղ։

Բնակիչներից Նոնա Ալիխանյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին ասաց, որ մի քանի օր շարունակ դիմել են տարբեր կառույցների, խնդրել են հարցին որևէ լուծում տալ, քանի որ տհաճ հոտն անգամ բնակարաններ է հասել․ «Փորձել ենք զանգահարել քաղաքապետարանի և «Վեոլիա Ջրի» թեժ գիծ, իրենք ասում են՝ ձեզ մոտ աշխատանքներ են իրականացվում, որ լավ լինի, ասում ենք՝ այո, աշխատանքներ իրականացվում են, նոր կոյուղագծեր են քաշում, սակայն դրանք դեռ չեն գործում և, հին կոյուղագծի խցանված լինելու պատճառով, նկուղից օգտվել չենք կարողանում։ Մի քանի օր զանգելուց հետո երեկ վերջապես եկան, խնդիրը վերացրեցին, բայց հիմա էլ պետք է որևէ մեկին համոզենք, խնդրենք, որ գան, 11 օր կոյուղաջուր լցված նկուղը մաքրեն։

Ի դեպ՝ «Վեոլիա Ջրի» աշխատակիցները շատ դժգոհ եկան, այդ գործն արեցին, իրենք չէին ուզում դա անել, մուննաթով արեցին իրենց գործը։ Ասել ենք՝ բա նկո՞ւղը, ասել են դա մեր գործը չէ։

Իսկ համատիրությունից ասել են՝ պետք է այս ամբողջ վերանորոգման աշխատանքներն ավարտեն, որ կարողանան ինչ-որ բան անել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր