1165 դիտում
17:21 05-06-2023
Պուտինի «արտահերթ ուղերձի» տեսանյութը հաքերային հարձակման հետևանք է. Կրեմլ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համացանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «արտահերթ ուղերձի» տեսանյութը հաքերային հարձակման հետևանք է։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ ղեկավարի կողմից հաստատ ոչ մի ուղերձ չի եղել։ Նա նշել է, որ «Միր» ռադիոկայանում և որոշ ցանցերում միանշանակ հաքերային հարձակում է եղել։
«Հիմա այս ամենն արդեն վերացվել է, հսկողության տակ է վերցվել։ Ծառայություններն այժմ դա կարգավորում են»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ շրջաններում ռադիոյով լսվել է նախագահ Պուտինի արտահերթ ուղերձը։ «Ռուսներ, համաքաղաքացիներ, եղբայրներ և քույրեր, այսօր առավոտյան ժամը 4-ին ուկրաինական զորքերը՝ զինված ՆԱՏՕ-ի դաշինքի կողմից Վաշինգտոնի համաձայնությամբ և աջակցությամբ, ներխուժել են Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջանների տարածք: Մեր սահմանապահներն ու զինված ուժերը տվել են արժանի հակահարված՝ գերազանցելով ագրեսորի ուժը: Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում հայտարարվել է ռազմական դրություն: Նաև այսօր ես հրաման կստորագրեմ ընդհանուր մոբիլիզացիայի մասին, քանի որ վտանգավոր և նենգ թշնամուն հաղթելու համար մեզ անհրաժեշտ կլինի միավորել Ռուսաստանի Դաշնության բոլոր ուժերը: Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջանների բնակիչներին խնդրում եմ տարհանվել Ռուսաստանի տարածք՝ պահպանելով կարգուկանոն և հանգստություն, խստորեն հետևել տեղական ռազմական վարչակազմի հրահանգներին, հեռանալ․ լքել բնակության վայրերը կազմակերպված կերպով՝ հանուն կյանքի, ռուս զինվորներին հնարավորություն տալ պաշտպանելու հողը ուկրաինացի նացիստներից: Թշնամին կպարտվի, հաղթանակը մերն է»,- ասվում է Պուտինի ուղերձում, որը հեռարձակվել է ռադիոկայաններով։

Նմանատիպ նյութեր
1138 դիտում
23:54 19-07-2024
Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար
1670 դիտում
16:00 14-03-2014
Պուտինի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
1297 դիտում
17:04 03-05-2023
Կիևը փորձել է անօդաչուներով հարվածել Պուտինի նստավայրին. Կրեմլ
Այս բաժնից
682 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
733 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
814 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»