17167 դիտում
22:12 04-06-2023
Ավտովթար՝ Արարատի մարզում․ Lexus GX470-ը Զոդի կամրջից ցած է ընկել, կան վիրավորներ․ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանության և համայնքային ոստիկանության բաժնի տեսուչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 18:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Բուդաղյանը իր վարած Lexus GX470 ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել կամրջից ներքև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Բուդաղյանն ու նրա ուղևոր 19-ամյա Ս. Բուդաղյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Հայկ Մեծոյանն ու ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Մելքոնյանը։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+