9359 դիտում
12:00 03-06-2023
«Հայբիզնեսբանկը» Մանկական գրքի փառատոնի գլխավոր գործընկերն է
Երևանի «Անգլիական» այգում մեկնարկել է «Զանգակ» գրատան կողմից կազմակերպված «Մանկական գրքի փառատոնը», որի գլխավոր գործընկերն է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ։
Երեք օր շարունակ՝ հունիսի 1-ից 3-ը, այգում երեխաների համար կազմակերպվելու են խաղեր, ժամանցային միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ:
Բանկը ներկայացել է իր տաղավարով, որտեղ մանուկներն ու ծնողները ծանոթանում են հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկին՝ երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտին, որի միջոցով երեխան դեռ մանկուց սովորում է արդյունավետ տնօրինել անձնական ֆինանսները, իհարկե, ծնողների հսկողությամբ:
Փառատոնի բացմանը ողջունելով բոլորին`«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ուշադրություն հրավիրեց հատկապես մեր օրերում հրատարակչական գործի, տպագիր գրքի և ընթերցանության կարևորության վրա: Վարչության նախագահի համոզմամբ ո՛չ ֆիլմերը, ո՛չ սոցիալական ցանցերը չեն կարող փոխարինել տպագիր գրքին, ինչը թույլ է տալիս երևակայության և ստեղծարար մտքի շնորհիվ ունենալ առավել պաշտպանված ու կայուն ապագա:
«Մենք անընդհատ ասում ենք՝ երեխաները մեր ապագան են, սակայն քիչ ենք կենտրոնանում այն հանգամանքի վրա, որ երեխաները նաև երկրի ապագան են և հաջողակ մասնագետներ ունենալու համար նրանց նաև ֆինանսական գրագիտություն է հարկավոր»,- Գևորգ Թառումյանը շեշտեց, որ ֆինանսական գրագիտությունը խրախուսելու և կարևորելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկով՝ մանկական քարտով:
Հանդես գալով որպես այս հրաշալի փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նպատակն է շարունակել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկներին տոն և մշտական անակնկալներ պարգևելու Բանկի ավանդույթը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»