211652_close_icon
views-count1565 դիտում article-date 10:32 27-12-2021

«Գալաքսի» ընկերությունների խումբը «Big Christmas Market with Coca-Cola» ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառի գլխավոր գործընկերն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Big Christmas Market with Coca-Cola ամանորյա ամենամեծ ցուցահանդես տոնավաճառի գլխավոր գործընկերն է «Գալաքսի» ընկերությունների խումբը: Ցուցահանդեսին տաղավարային մասնակցությամբ ներկայացված են «Գալաքսիի» կազմում հանդես եկող Ucom ընկերությունը, MegaToys-ը, MegaFood-ը, Katna, Heinz, Объединенные Кондитеры, Farmand բրենդներով, ինչպես նաև Kinopark-ը, որի շնորհիվ հնարավոր եղավ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում կազմակերպել ամանորյա ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ։

Ի դեպ, Yerevan Mall-ը նույնպես միջոցառման գործնկեր է: «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից է։

Գործում է երեք երկրներում, գլխամասային գրասենյակը՝ Հայաստանում։ 22 տարվա գործունեության ընթացքում 30 հոգանոց թիմից այն դարձել է երկու հազարից ավել աշխատակից ունեցող հոլդինգային ընկերություն։

«Գալաքսիի» հիմնադիրներն են Արամ Խաչատրյանը, Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը: Ընկերությունը սոցիալական պատասխանատվության բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր