Տավուշի մարզում պարեկները, ստուգելով BMW X 7 -ի օտարերկրացի վարորդի ինքնությունը, պարզել են, որ նա և ուղևորները իրենց ուզած վայր գնալու ճանապարհից շեղվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցնում են BMW X 7 մակնիշի մի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ վարորդը և ավտոմեքենայում գտնվողները օտարերկրացիներ են, ու նրանք որպես զբոսաշրջիկ այցելել են Հայաստան և մեկնում են Ենոքավան, սակայն հավանաբար «նավիգատորը» երթուղին սխալ է ցույց տվել նրանց, ու պարեկները, բարի երթ ցանկանալով, նրանց ցույց են տալիս Ենոքավան գնալու ճիշտ ճանապարհը:
Զբոսաշրջիկները իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում պարեկային ծառայողներին ու արդեն մեկնում իրենց ուզած վայրը ճիշտ ճանապարհով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի