ԿԳՄՍՆ-ն հրապարակել է մեդալի հավակնորդների քննությունների օրերը
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդների քննությունները կանցկացվեն հունիսի 7-ին և 21-ին։ Տեղեկացնում է ԿԳՄՍՆ նախարարությունը:
««Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 7-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 21-ին»,- ասված է հաղորդագրությունում:
Քննությունները կկազմակերպվեն Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում:
Վերոնշյալ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել քննությունների անցկացումը պատշաճ կազմակերպելու համար: