766 դիտում
12:47 01-06-2023
Խարդախությունները վերացնելու համար հարկատուները պետք է ներկայացնեն միայն իրենց բանկային հաշիվը
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ էինք կատարել, որոնց նպատակն էր կարգավորել թե՛ հարկ վճարողի միասնական հաշվից ո՞ր դեպքերում է, որ իր հարկային մարմնում նշված բանկային հաշվից տարբերվող հաշվին գումար է փոխանցվում և այս ենթաօրենսդրական ակտով կարգավորում ենք այդ դեպքերը»:
Նրա խոսքով՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր:
«Այն բերել էր խարդախությունների մի շարք դեպքերի, երբ որոշակի փաստաթղթերի կեղծման արդյունքում գումարը իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին էր փոխանցվում և թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին»,-ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Ըստ փոփոխությունների՝ սահմանել ենք, թե որ դեպքերում հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվի կարող են փոխանցել»:
Բադասյանը տեղեկացրեց, որ ընդունվող որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, ինչպես նաև կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի և նոտարի դեպում էլ իրենց կարգավիճակը կորցնելոուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց հաշիվներին փոխանցելիս և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին:

Նմանատիպ նյութեր
7758 դիտում
11:56 09-08-2017
Թուրքական իշխանությունները սառեցրել են Սևան Նիշանյանի բանկային հաշիվը
3085 դիտում
11:16 03-11-2016
Ինչպե՞ս են իրենց դրսևորել խոշոր հարկատուները. «168 ժամ»
Այս բաժնից
1147 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4639 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած