slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ինչպե՞ս են իրենց դրսևորել խոշոր հարկատուները. «168 ժամ»
211652_close_icon

Ինչպե՞ս են իրենց դրսևորել խոշոր հարկատուները. «168 ժամ»

views-count3349 դիտում article-date 11:16 03-11-2016
«168 ժամ» թերթը գրում է. «Հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները միասին 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 525 մլրդ դրադ` նախորդ տարվա 515.4 մլրդ-ի դիմաց։ Փաստորեն, 1000 խոշորները հարկերն ավելացրել են 9.5 մլրդ դրամով կամ 1.85%-ով։ Հարկ է նշել, որ նույն ժամանակահատվածում պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտները աճել են ընդամենը 0.02%-ով կամ 200 մլն դրամով (2016թ. առաջին 9 ամիսներին հարկային եկամուտները կազմել են 787.5 մլրդ դրամ)։ Սա նշանակում է, որ բյուջեի կատարման հիմնական բեռն ընկել է հենց խոշոր հարկ վճարողների ուսերին։ Ընդհանուր առմամբ, 100 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում ընդհանուր հարկերի 2/3-ը։ Իսկ միայն առաջին 100 տեղերը զբաղեցնող հարկատուները (այդ թվում՝ «Գազպրոմ-Արմենիա», «Գրանդ-Տոբակո» և այլն) ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի կեսը՝ շուրջ 393 մլրդ դրամ։ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծ մասը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից (392.8 մլրդ դրամ)։ Մաքսային մարմինները հավաքել են 132.1 մլրդ դրամ։ Ընդ որում, հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 23.4 մլրդ դրամով կամ 6.3%-ով, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերը՝ նվազել 13.9 մլրդ դրամով կամ 9.5%-ով։ Ինչ վերաբերում է առանձին հարկատեսակներին, ապա տեսակարար կշռով շարունակում են գերակշռել անուղղակի հարկերը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր