211652_close_icon
views-count877 դիտում article-date 10:21 01-06-2023

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը 60 տարեկան է

Երեկ՝  մայիսի 30-ին,  Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի 60-ամյակին նվիրված համերգային միջոցառում։

Դպրոցն իր 60-ամյա պատմության ընթացքում տվել է շատ շրջանավարտներ, որոնցից շատերը հայտնի երաժիշտներ են դարձել և այժմ աշխատում են հանրապետության տարբեր երաժշտական հաստատություններում, ոմանք էլ կայացել են գիտության տարբեր բնագավառներում՝ ստանալով գիտական բարձր կոչումներ:

Ներկաները  շնորհավորեցին դպրոցի բոլոր շրջանավարտներին, երաժիշտ-մանկավարժներին այս կարևորագույն օրվա առթիվ և մաղթեցին հետագա բեղմնավոր և արգասաբեր գործունեություն ի նպաստ համայնքի զարգացման և շենացման։

Հեղինակ՝ Մերի  Հակոբյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր