1407 դիտում
15:43 25-11-2016
Կոմիտասի կամերային երաժշտության տանը կայացավ համերգ՝ նվիրված Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը 45-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի հիմնադրման 45-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված հոբելյանական երեկոյի շրջանակում համերգային ծրագրով հանդես են եկել դպրոցի սաները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և հոբելյանի առիթով շնորհավորելով ներկաներին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այս կրթօջախը ստեղծման օրից պատվով է կատարել իր առաքելությունը՝ կրթելով սաներ, որոնցից շատերը միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ են: Քաղաքապետի տեղակալը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել դպրոցի հանրույթին:
Դպրոցի հիմնադրման 45-ամյակի առթիվ, սերունդների համար մշակութային ուղի հարթելու և գեղագիտական բարձր ճաշակ սերմանելու համար դպրոցին շնորհվել է Երևանի քաղաքապետի պատվոգիր: Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել նաև դպրոցի 5 ոսուցիչներ: Արվեստի դպրոցի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պատվոգրերով: Պատվոգրերը հանձնել է վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1769 դիտում
18:45 19-12-2014
Երգեհոնային երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Այս բաժնից
286 դիտում
18:06 13-12-2024
ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել