568 դիտում
16:57 31-05-2023
Հայաստանի նախագահն ու Մոնղոլիայի դեսպանը կարևորել են 2 երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլզիիսաիխան Էնխտուվշինը (նստավայրը՝ Մոսկվա): Տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ուլզիիսաիխան Էնխտուվշինին պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Դեսպան Էնխտուվշինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում կներդնի իր բոլոր ջանքերը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոնղոլիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժն ու հնարավորությունները:
Մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի և տնտեսական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցությունն ու դրա ընդլայնումը:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Մոնղոլիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերին: Այս տեսանկյունից կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը:

Նմանատիպ նյութեր
697 դիտում
19:44 07-03-2024
ՀՀ վարչապետը և Կիպրոսի ԱԳ նախարարը կարևորել են դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը
Այս բաժնից
1561 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1423 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան