211652_close_icon

Իտալիայում ՀՀ դեսպանը նախագահել է Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը

views-count2042 դիտում article-date 22:41 05-02-2019
Փետրվարի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նախագահեց Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի հերթական նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ նիստի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Քննարկվեցին քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Տեղեկանք․ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շուրջ յոթ տասնյակ անդամ և դիտորդ երկիր ռեզիդենտ դեսպանություն ունի Հռոմում:

Նմանատիպ նյութեր