29853 դիտում
17:32 04-06-2023
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ը, Hyundai-ն, Mazda-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ բախվել են Mercedes, Hyundai, Mazda և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 8-րդ բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, հրամանատարի տեղակալ Ավլբետ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Սողոմոնյանն ու Հրաչ Մկրտչյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագորղը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաներից Hyundai Elantra-ն ու Mazda-ն եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+