211652_close_icon

Պուտինն ու Էրդողանը մտադիր են ամբողջ թափով գործի դնել երկկողմ հարաբերությունների ներուժը. Պեսկով

views-count892 դիտում article-date 16:27 30-05-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իրենց հեռախոսազրույցում հաստատել են բոլոր համատեղ նախագծերի վրա աշխատելու քաղաքական կամքը, հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բանակցությունների ընթացքում քննարկվել է արդյոք գազային հանգույցի շուրջ համագործակցությունը, հացահատիկի գործարքը եւ Ուկրաինայի հակամարտությունը, Դմիտրի Պեսկովն ասել է. «Ոչ, մանրամասն քննարկումներ չեն եղել։ Եղել է եւ՛ մտադրությունների, եւ՛ քաղաքական կամքի հաստատում՝ շարունակելու այդ խոսակցություններն ու մանրամասն քննարկումները։ Դա է գլխավորը։ Իսկապես, մեր հարաբերությունների ներուժը մեծ է։ Եվ մենք պետք է այն գործի դնենք ամբողջ թափով»։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ եւ շնորհավորել նրան նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ:

 

Նմանատիպ նյութեր