211652_close_icon
views-count22055 դիտում article-date 21:05 29-05-2023

Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Passat-ն ու Chevrolet-ը․ վերջինն էլ բախվել է ծառին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

16:50-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Passat և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից, նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Վարդանյանն ու պարեկ Էդգար Սաֆարյանը։

Բախման հետևանքով Volkswagen Passat-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված գծանշման վրա՝ մասամբ փակելով ճանապարհը, իսկ Chevrolet-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր