Լեհաստանի նախագահը կստորագրի ռուսական ազդեցության դեմ պայքարի մասին օրենքը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ մտադիր է օրենք ստորագրել ռուսական ազդեցության դեմ պայքարի վերաբերյալ: Տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Դուդան այս օրինագիծը որակել է որպես «Լեհաստանի շահերի պաշտպանության ձև» և հավելել, որ կստորագրի այն։ Օրինագիծը հետապնդում է անվտանգային խնդիր, քանի որ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրների ներքին քաղաքականության վրա Ռուսաստանի հնարավոր իներցիոն ազդեցությունը անհրաժեշտ է չեզոքացնել։
«Կարևոր հասարակական և քաղաքական հարցերը պարզաբանելիս ինձ համար հույժ կարևոր է թափանցիկությունը: Հասարակայնությունը պետք է սեփական կարծիք ձևավորի այն մասին, թե ինչպես են իր ներկայացուցիչները հոգ տանում երկրի շահերի մասին: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ հավանություն տալ օրինագծին», - հայտարարել է նախագահը։
Լեհաստանի սեյմը օրինագծին հավանություն է տվել մայիսի 26-ին: Օրինագիծը նախատեսում է երկրում ռուսական ազդեցության դեպքերը հետաքննող պետական հանձնաժողովի ստեղծում։ Հանձնաժողովն ունենալու է դատախազության և դատարանի լիազորություններ, այն կկարողանա պատիժ սահմանել պաշտոնատար անձանց նկատմամբ: Փորձագետներն այս օրինագիծը որակում են Լյուստրացիայի 2-րդ փուլ։
Անդրադառնալով քննադատների մտահոգություններին՝ Դուդան հավաստիացրել է, որ օրինագիծը հանձնաժողովին իշխանություն չի տա որևէ մեկին հեռացնել հասարակական կամ քաղաքական կյանքից:
Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և հրապարակվելուց 1 շաբաթ անց։