211652_close_icon
views-count8967 դիտում article-date 09:53 24-04-2020

Արմեն Սարգսյանը կստորագրի՞ աղմկահարույց օրենքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Նախագծով ըստ էության հնարավորություն է տրվում բռնագանձել բոլոր մարդկանց գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Ընդ որում, օրենքը վերաբերում է մինչև 1991 թվականը ձեռք բերված գույքին: Նախագծերի փաթեթի ընդունումից հետո այն սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և միայն նրա ստորագրումից հետո այն կսկսի գործել։ Արմեն Սարգսյանն այն ստորագրելու համար ունի 21 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից և այս նախագծի սահմանադրականությունը վիճակի Սահմանադրական դատարանում։ Նկատենք, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ են տեսնում անգամ իմքայլականները և բարձրաձայնել են այդ մասին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախագահը դեռ չի շտապի ստորագրել նախագիծը և այժմ այն իրավական փորձաքննություն է անցնում աշխատակազմի կողմից և նոր վերջնական որոշում կկայացվի։ Նկատենք, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով սակայն հետևել կիրառմանը, իսկ Բանկային գաղտնիքի մասին օրենքն էլ ՍԴ-ում է և բանավոր ընթացակարգով կքննվի ապրիլի 28-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր