2126 դիտում
15:55 09-06-2014
450 դեռահասներ իրազեկվեցին ծխախոտի վնասակար ազդեցության ու իրենց շրջապատում դրա դեմ պայքարի ձևերի մասին
Հունիսի 6-ին Եղվարդի թիվ 3 դպրոցում «Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացրեց «Ապրենք առողջ» խորագրով համաժողով` նվիրված դեռահասների շրջանում ծխախոտի տարածման կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը: Մասնակցում էին ծնողներ, ուսուցիչներ և պատանի ակտիվիստներ:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին անչափահասների շրջանում ծխախոտի տարածմանը նպաստող գործոնները և դրանց դեմ հնարավոր պայքարի մեխանիզմները, ինչպես նաև՝ հետագա աշխատանքներն ու անելիքները:
Ծրագրի համակարգող Սասուն Ներսեսյանը տեղեկացրեց, որ «Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հակածխախոտային ծրագրի ընթացքում հանդիպումներ ու իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել Կոտայքի մարզի 12 դպրոցների ավելի քան 450 դեռահասների շրջանում։ Հիմնադրվել են առողջ ապրելակերպի ակումբներ, որոնք պիտի աջակցեն տվյալ համայնքներում առողջ ապրելակերպի քարոզչությանն ու տարածմանը։ Ակումբների անդամներն արդեն մյուս ուսումնական տարվանից ակտիվ հակածխախոտային արշավներ կիրականացնեն դպրոցներում:
Նմանատիպ նյութեր
963 դիտում
14:49 18-09-2015
Գյումրու «Թռչունյան տան» սաներն իրազեկվեցին ծխախոտի վնասակարության մասին
7260 դիտում
16:34 01-05-2018
Մերժել և մերժում ենք բռնությունը. Նիկոլ Փաշինյանը՝ հետագա պայքարի ձևերի մասին
10147 դիտում
21:58 12-05-2017
ԱՄՆ-ում երկու դեռահասներ կրակել են իրենց ընկերուհուն բարկացնող սելֆիների համար
Այս բաժնից
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
331 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց