Օբաման կստորագրի ՌԴ-ի հանդեպ նոր պատժամիջոցների մասին օրենքը
Սպիտակ տունը հայտարարել է, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ստորագրելու է կոնգրեսի ընդունած օրենքը, որը նախատեսում է ՌԴ-ի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառել եւ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:
Օրենքը կարող է ճնշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ Սպիտակ տունը չի շտապում արդարանալ նման օրենք ընդունելու համար: Հայտնի է, որ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները եւ դեմոկրատները Օբամային հորդորել են անմիջապես ընդունել օրենքը: