60011 դիտում
22:07 25-05-2023
Գյումրիում կրտսեր պարեկը, նկատելով փողոցում ատրճանակը գոտկատեղին «ֆռֆռացող» երիտասարդին, պրոֆեսիոնալ ձևով վնասազերծեց ու տեղափոխեց ոստիկանության Կումայրիի բաժին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկ Լյուդվիգ Արշակյանը, ծառայություն կատարելիս, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում նկատել է մի քաղաքացու, ում գոտկատեղին ակնհայտ երևացել է ատրճանակի նմանվող առարկա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրտսեր պարեկը մոտենալով այդ քաղաքացուն, նրան հրավիրել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ այդ քաղաքացին Գյումրիի բնակիչ 22-ամյա Արմեն Խ.-ն է: Նրա անձնական խուզարկությամբ գոտկատեղի հատվածում հայտնաբերվել է ատրճանակ և ծալովի դանակ:
Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9702 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին