211652_close_icon
views-count697 դիտում article-date 21:21 25-05-2023

Արայիկ Հարությունյանը իր աշխատակազմում պաշտոնանկություններ է արել

Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«3 պաշտոնյաներից բացի, Արայիկ Հարությունյանի կողմից պաշտոններից հեռացվել են ևս 8 անձ, որոնք նախագահականում զբաղեցնում էին խորհրդականի, հատուկ ներկայացուցչի, օգնականի պաշտոններ։

Եթե որոշել ենք ապրել և արարել Արցախում, ապա անհրաժեշտ է համակարգի արմատական փոփոխություններ իրականացնել՝ մանկապարտեզներից մինչև նախագահական»։