14223 դիտում
19:01 25-05-2023
Ձեզ բացակա ձենք դնի, մեր քաղաքի լեգենդներ․ Եղվարդում հարգել են 44-օրյայի հերոսներ Ռոբերտի և Հայկի հիշատակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ձեր սխրանքն անմահ է, տղե՛րք․ օրեր առաջ Եղվարդում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիներ Ռոբերտ Հասրաթյանի և Հայկ Մարդանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացման արարողությունը, հայտնում են Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջում։
Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Ալեքսանյանը ներկաների հետ աղոթք է կարդացել, որից հետո Ռոբերտ Հասրաթյանի մայրը՝ տիկին Ռիմա Հայրիյանը, և Հայկ Մարդանյանի կինը՝ Ծովինար Մարտիրոսյանը, բացել են Ռոբերտի տան բակում կառուցած ցայտաղբյուրը։
Եղվարդի մշակույթի տանը ներկայացվեl է մարտիկների անցած ուղին, մարտական սխրանքներն ու հուշերը՝ հայրենիքի ու հզոր պետություն կառուցելու մասին։
Մայոր Ռոբերտ Հասրաթյան
Հադրութի Դրախտիկ գյուղում նա իր գումարտակի հետ վարեց իր վերջին մարտը` անմահանալով իր գումարտակի ութ ընկերների հետ
Ռոբերտ Հասրաթյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 20֊ին Արարատի մարզի Այգեստան գյուղում։ Դառը մանկությունը չի խանգարել ապագա հերոսին, որ հյուսի իր երազանքները և ձգտի իրականացնել դրանք։ Ուսման ու ծառայության երկար ճանապարհ է անցել՝
- 2007-2009 թվականներին սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում։
- 2009-2013 թվականներին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։
2013 թվականին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել «Եղնիկներ» կոչվող զորամասում որպես դասակի հրամանատար։
Հենց առաջին օրերից նա վաստակել է իր զինվորների, ծառայակիցների և հրամանատարության սերն ու հարգանքը։ Ամիսներ անց նշանակվել է վաշտի հրամանատար։ Մասնակցել է նաև քառօրյա պատերազմին՝ գործելով բազում սխրանքներ։
- 2016 թվականին նույն զորամասում նշանակվել է որպես գումարտակի սպառազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով։
- 2017 թվականին ստացել կապիտանի կոչում։
- 2019 թվականին նույն զորամասում նշանակվել է գումարտակի շտաբի պետ և որոշ ժամանակ անց տեղափոխվել է ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադում որպես գումարտակի շտաբի պետ։
- 2020 թվականին ստացել է մայորի կոչում։
Նա զուսպ, խելացի, բանիմաց սպա էր։ Արժանացել է բազմաթիվ շքանշանների, պատվոգրերի, խրախուսանքների, որոնց թվում՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, «Մարտական ծառայության» մեդալ և այլն։
Պատերազմի առաջին իսկ օրից Ռոբերտը եղել է առաջնագծի տարբեր թեժ կետերում՝ Հաթերք, «Եղնիկներ», և ապա իր վերջին մարտական ուղին անցել Հադրութում, որտեղ և հերոսաբար զոհվել է։
Ծառայակիցները զարմացած էին լիովին նոր տեղանքին ադապտացվելու և զորքը նոր տեղանքում ճկուն կառավարելու նրա ունակությամբ, ինչը բազմիցս օգնել է նրան շրջափակման պայմաններում։ Իր զորքի հետ արիաբար մարտնչել է թշնամու դեմ, 2 անգամ ընկել շրջափակման մեջ և մոտ 150 կմ քայլելով 70 հոգանոց խմբին դուրս է բերել շրջափակումից` իրենց հետ տանելով վիրավոր զինվորներին։
Լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի («Քյոխ») սիրելի սպան էր։ «Նա՛ռ («ամուր», «պինդ» իմաստով)»,- այդպես էր դիմում Կարեն Ջալավյանը Ռոբերտին,- «քեզ նման սպային չեմ թողնի գնալ «Եղնիկներ»-ից»։
Այդ իսկ պատճառով բազմիցս մերժել է Ռոբերտի տեղափոխման դիմումը, ով փորձում էր հնարավորինս մոտ լինել նաև նորակազմ ընտանիքին ու անդրանիկ զավակին։ Պատերազմի առաջին օրվանից Ռոբերտի մայրն էլ իր դիրքն էր պահում՝ որպես գումարտակի բուժկետի պետ՝ փրկելով հազարավոր զինվորների կյանքեր մարտերի ամենաթեժ կետերում։
Ավաղ, սեփական որդու կյանքը փրկել չհաջողվեց…
Ռոբերտի կյանքի նպատակն էր տանիքով ապահովել իր ընտանիքին և թեթևացնել մոր հոգսը, ով, դժվարությունների և զրկանքների դառը ուղին անցնելով, միայնակ է մեծացրել Ռոբերտին ու նրա եղբորը։ Մայրը, ինչպես և Ռոբերտն ու իր եղբայրը իրենց կյանքը նվիրել են զինվորական ծառայությանը։
Ցավով պետք է նշել, որ մինչ այժմ Ռոբերտի ընտանիքն անօթևան է և ապրում է վարձով։ Նրա շատ հերոսագործություններ այդպես էլ կմնան մեզ անհայտ, քանի որ Ռոբերտը զուսպ էր, համեստ, գաղտնապահ և այն, ինչ այլոց համար հերոսություն էր, նա դա համարում էր հայրենիքի հանդեպ պարտականություն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 337+
337+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9699 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին