211652_close_icon
views-count26651 դիտում article-date 14:05 01-06-2022

Ձեզ բացակա չենք դնի. Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմն. դպրոցում բացվեց շրջանավարտներ՝ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Հայկ Աննիկյանի, Նարեկ Սերոբյանի և Էդգար Քոթանջյանի հիշատակը հավերժացնող հուշաքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված. լեգենդ դարձած, դպրոցի շրջանավարտների հիշատակին նվիրված հուշաքար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշաքարի բացման պատիվը տրվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին և դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանին։

Միջոցառանը ներկա էին դպրոցի շրջանավարտներ, պատերազմում անհամացած, լեգենդ դարձած հերոսներ Հայկ Աննիկյանի, Նարեկ Սերոբյանի և Էդգար Քոթանջյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր՝ Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից։ 

Մինչ բացումը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, ապա վարչական շրջանի ղեկավարի ու դպրոցի տնօրենի կողմից սպիտակ սավանը իջեցնելուց հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն։

Իրենց կենդանի կատարմամբ ու բեմական ներկայացմամբ հանդես եկան դպրոցի սաները։ Հուզիչ էր նաև նույն դպրոցի շրջանավարտ՝ 44-օրյա պատերազմի մասնակից, 21-ամյա Արամ Հակոբյանի երգը։ Հուզիչ ու սթափեցնող էր նաև զոհվածի ծնողի խոսքը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ոստիկանության Արաբկիրի վետերանների խորհրդի անդամներ։

Վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 529+
529+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր