211652_close_icon

Վրաերթ՝ Շիրակի մարզում․ Գյումրիում 69-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող ամուսինների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1966 դիտում article-date 20:06 08-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակի փողոցում՝ թիվ 175 հասցեի դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Հակոբ Ք․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Շիրակի մարզի բնակիչներ 57-այա Շմավոն Շ․-ին և 56-ամյա Անահիտ Շ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարատկի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Գիորգի Աշչիյանի և վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Ավետիսյանը և կրտսեր պարեկ Արարատ Մկրտչյանը։

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները ամուսիններ են։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր