211652_close_icon

Սպիտակի համայնքապետի որդին ազատ է արձակվել. նրան մեղադրանք չի առաջադրվել

views-count1036 դիտում article-date 13:07 23-05-2023
Օրեր առաջ Սպիտակի խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված Գոռ Նիկողոսյանը ազատ է արձակվել, նրան այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, նշելով, որ քրեական հետապնդում որեւէ անձի նկատմամբ չկա: Նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին, կեսգիշերին մոտ, Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 42-ամյա Էդգար Հովհաննիսյանը, որը Սպիտակ խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն է: Բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ տղամարդը դուրս էր գրվել, սակայն հաջորդ օրը կրկին դիմել էր բուժօգնության, այնուհետ տեղափոխվել Երեւան, նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված ձերբակալվել էր Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր