79512 դիտում
14:23 28-05-2017
Վանաձորում հայտնի «Ճաճոյենց Էդոյի» որդուն սպանած կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ սպանություն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. նա ստորագրությամբ ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչի որոշմամբ մեղադրանք է առաջադրվել Վանաձորում հայտնի «Ճաճոյենց Էդոյի» տղային՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանած կնոջ ՝ Լիաննա Կիրակոսյանի նկատմամբ:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 108-րդ հոդվածով (սպանություն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժինը սպանվածի կնոջը արգելանքից ազատելու, ինչպես նաև մեղադրյալի և նրա բնակարանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու որոշում է կայացրել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը ենթարկվելու է նաև դատահոգեբանական փորձաքննության:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/25/1067939/]ավելի վաղ [/url]Վանաձորից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 25-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել էին տղամարդու դի:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածն էլ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Տիգրան Էդիկի Մարտիրոսյանն է:
Դպքի վայրում աշխատում էին ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի ( սպանություն) և 235 հոդվածի 1-իմ մասի ( ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործեը) հատկանիշներով:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կային բազմաթիվ հրազենային վնասվածքներ՝ կրակոցի հետքեր: Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում, Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել էին որ սպանությունը կատարել է նույն հասցեի բնակիչ, 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվել էր ոստիկանության Գուգարքի բաժին:
Արդեն բաժնում բացատրական աշխատանքների արդյունքում Լ. Կիրակոսյանը ներկայացրել էր հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը:
Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+