211652_close_icon
views-count42771 դիտում article-date 17:24 22-05-2023

Ապարանցիներն ասում են․ «Մեր քաղաքապետ Կարեն Եղիազարյանի շնորհիվ՝ մեր քաղաքը վերածվում է կանաչ դրախտի, իսկ հիմա մայթով քայլելը դարձել է անվտանգ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է՝ Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ՝ Ապարան խոշորացված համայնքում համատարած ծառատունկ է իրականացվում։ Հին ու դարն ապրած, արմատից փտած ծառերը հանվում են, ու տեղում տնկվում տուաներ, եղևնիներ և այլ տեսակի ծառատեսակներ։

Ապարանի քաղաքապետարանը հիմնովին վերանորոգում է մայթերը, մաշված բազալտե եզրաքարերը փոխարինվում են նորերով, ինչն անվտանգ է դարձնում հետիոտնների համար մայթերով քայլելը։ 

Այսօր՝ մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մեր քաղաքապետի սրտացավ աշխատանքի արդյուքնում մեր քաղաքում, նույնպես՝ հին ու փտած ծառերը փոխարինվում են նոր, թթվածին արտադրող ծառերով։ Բազմաթիվ ծառեր, որոնք ուժեղ քամու հետևանքով տապալվել են, հիմա դրանց տեղում նոր, ավելի կենսունակ ծառեր են տնկվել։ Մայթերը, որոնք 20 տարուց ավելի է՝ հետիոտներիս համար վտանգավոր էին, քանի որ էնքան փոսեր կային, որ կարծես՝ անցնում էինք Ֆորտ Բոյարով, հիմա մեր Ապարանի քաղաքապետի շնորհիվ՝ քայլելը դառնում է անվտանգ։ Գոհ ենք նաև, որ քաղաքապետարանի շնորհիվ՝ շատ տեղերում, այդ թվում՝ բակային հատվածներում լուծվել է արտաքին լուսավորության խնդիրը։

Առիթից օգտվելով, մեր շնորհակալանքի ու երախտիքի խոսքն ենք ուղղում Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կ․ Եղիազարյանին ու նրա աշխատակազմին ու ասում ենք՝ Ձեր շնորհիվ Ապարանը վերածվում է կանաչ դրախտի»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր