211652_close_icon
views-count724 դիտում article-date 17:02 22-05-2023

Լեո Դոկերտին համընդհանուր խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում եւ որքան հնարավոր է շուտ

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոկերտին համընդհանուր խաղաղություն է ցանկանում  Հարավային Կովկասում եւ որքան հնարավոր է շուտ։ Այս մասին Երեւանում բրիտանացի նախարարը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

Բրիտանացի նախարարին հարցրել են, թե արդյոք Բաքու կատարած այցի ժամանակ նա Ադրբեջանի իշխանություններին ասել է Լաչինի միջանցքի արգելափակման անթույլատրելիության մասին։ Նախարարին հիշեցրել են նաեւ, որ Բաքվում էներգետիկ ոլորտում Լոնդոնի հետ համագործակցությունը միանշանակ ընկալում են որպես «կանաչ լույս» տարատեսակ հանցավոր գործունեության համար։

«Այո, անկասկած։ Հարցը բարձրացվել է Բաքվում։ Սա կարեւոր տարր էր։ Մենք բարձրացրել ենք մարդկանց ազատ տեղաշարժի հարցը։ Մենք միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, այն էլ միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուստի մենք աջակցում ենք ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին հարցի առաջխաղացման համար»,- ասել է Դոկերտին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր