211652_close_icon

26 տարի շարունակ ես Արցախ եմ մտել հպարտորեն, արժանապատվորեն, որպես հաղթանակած հրամանատար․ Աշոտ Մինասյան

views-count1168 դիտում article-date 23:08 20-05-2023
Aravot.am-ի փոխանցմամբ՝ «Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնության՝ Կոռնիձորում հրավիրված հանրահավաքը և նրա հազարավոր մասնակիցներին օրհնեցին Սյունյաց թեմի հոգևոր հայրերը՝ նշելով․

«Վստահ եղեք, որ Քրիստոսի զորավոր բանակը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, եղել է միշտ և միշտ էլ լինելու է թիկունք և պաշտպան հայրենիքի սուրբ հողին և նրա հավատարիմ զավակներին»։

«Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանն իր ելույթում ասաց․ «31 տարի առաջ՝ մայիսի 18-ին, արցախյան զորագնդերի հետ միասին մենք ստեղծել ենք «Կյանքի ճանապարհը», որը դարձել է միասնության ճանապարհ։ Սակայն, ցավոք սրտի, հինգ տարի առաջ իշխանության եկան ոմանք, որոնք ստիպեցին մեզ անձնատուր լինել։ Եկան մարդիկ, որոնք մեր արժանապատվությունը փորձեցին նսեմացնել, փորձեցին ստորացնել մեզ և դարձնել մի ազգ, որի պիտակը կոչվում է «վախկոտ»։ Սակայն մեր ազգը դա չէ։

26 տարի շարունակ ես Արցախ եմ մտել հպարտորեն, արժանապատվորեն, որպես հաղթանակած հրամանատար։ Սակայն վեջին հինգ տարում՝ հինգ և ավելի անգամ պարտություն եմ կրել։ Առաջին անգամ պարտվել եմ, երբ 2018 թվականին սրանք եկան իշխանության։ Երկրորդ անգամ պարտվել եմ, երբ 2020 թվականին այս իշխանությունները մեզ արհեստական պարտության տարան։

2021 թվականին ես պարտվել եմ, երբ նորից ընտրվեցին սրանք, 2022-ին պարտվել եմ, երբ սկսեցին մեր սահմանները զատել եւ նվիրել թուրքերին։ Հիմա պարտվում եմ ամեն օր։ Ամեն օր պարտվում եմ, երբ սպանում են իմ հաղթած գեներալին, երբ բանտարկված են իմ գեներալները։ Ամեն օր պարտվում եմ, երբ ձեռք են բարձրացնում մեր վեհի, մեր եկեղեցու վրա։ Ամեն օր պարտվում եմ, երբ մեր հերոսածին մորն են դատում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր