211652_close_icon
views-count14786 դիտում article-date 15:56 27-01-2017

Տոնդ շնորհավո՛ր, հաղթանակած բանակի հաղթանակած զինվոր. Քո շնորհիվ մեր կյանքը խաղաղ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղը՝ հունվարի 28-ին, Հայոց հաղթանակած բանակի 25-ամյակն է, ինչի առթիվ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է, առաջին հերթին, սահմանն անառիկ պահող զինվորներին, սպաներին, ողջ ժողովրդին և ցանկանում, որպեսզի բոլոր զինվորները, ինչպես որ գնում են բանակ՝ իրենց հայրենիքին պարտքը կատարելու, այդպես էլ զորացրվեն ու գան, հասնեն իրենց ծնողներին, ընտանիքներին։ Որպես շնորհավորանք՝ ներկայացնում ենք զինվորների կողմից հնչեցված մի քանի սիրված ու հաղթական երգեր, որոնք նվիրվում են Հայոց բանակին ու Հայ զինվորին։ *** 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»: Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` խաղաղ պայմաններում հիմնական ուշադրությունը սևեռվում է զորքերի տեսակների զարգացմանը, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը և զինծառայողների կյանքի պայմանների բարելավմանը: 2007 թ. հունվարին Հայաստանի բանակը նշել է հիմնադրման 15-ամյակը: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը տարածաշրջանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր