211652_close_icon
views-count54478 դիտում article-date 09:00 28-07-2016

Հպարտորեն բանակ են ճանապարհվում ապագա առյուծ-տղերքը, ովքեր ասում էին. «Շարունակելու ենք ծառայող առյուծ-տղերքի գործը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 27-ին, իրենց պարտքը հայրենիքի պաշտպանության համար Ազգային բանակ ճանապարհվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր հպարտորեն նշում էին, որ պատրաստ են հանուն Հայաստանի սահմանների ամրապնդմանն ու պաշտպանությանը օրվա 24 ժամը իրենց ծառայությունը կատարել ազգային բանակում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բանակ ուղևորվող երիտասարդները նշում էին. «Մենք գնում ենք՝ միանալու մեր առյուծ-տղերքին, ովքեր արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցեցին, որ ոչ մի արտաքին թշնամի չի կարող ընկճել ծառայությունը կատարող զինվորին ու սպային: Մենք մեր ծնողներին, հարազատներին ու ընկերներին միշտ էլ կարոտելու ենք, բայց իրենք էլ կարող են վստահ լինել, որ իրենց որդիները ամեն մեկը մի առյուծ է, հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտանք թշնամուն»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր