211652_close_icon
views-count1027 դիտում article-date 22:34 17-05-2023

Առկա է դիտավորություն, շտապօգնության մեքենան տարբերանշանով էր. ՄԻՊ-ը` Սոթքի դեպքի մասին

Շտապօգնության մեքենայի և բուժանձնակազմի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Սոթքում այսօր ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետևանքով 20-ամյա զինծառայողը զոհվել է, բուժակը` վիրավորվել։

Պաշտպանի հայտարարության մեջ ընդգծվում է, որ փաստերի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ առկա է եղել դիտավորություն՝ վնասելու ինչպես շտապօգնության մեքենան, այնպես էլ զինծառայողին ու բուժանձնակազմին:

«Վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ»,- շեշտում է պաշտպանը։

Նմանատիպ նյութեր