ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը՝ առանձնահատուկ տարբերանշանով
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքն արժանացել է բաց և հրապարակային աշխատանքը խորհրդանշող «Ոսկե բանալի» մրցանակի: Տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրյակին, Երևանում արդեն 12-րդ անգամ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության արդյունքներով՝ «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ ոստիկանության www.police.am կայքը՝ արժանանալով բաց և հրապարակային աշխատանքը խորհրդանշող «Ոսկե բանալի» մրցանակի:
Ոստիկանության պարգևը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին հանձնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը: