Աշոտ Փաշինյանի առեւանգման կասկածանքով բերման ենթարկված ծնողներն իրենց մեղավոր չեն ճանաչում. Ռուբեն Մելիքյան․ .aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման կասկածանքով «Որդիների կանչ» հ/կ-ի գրասենյակի մոտից Շենգավիթի Ոստիկանության բաժին տարված զոհված զինծառայողների ծնողները իրենց մեղավոր չեն ճանաչում: Քիչ առաջ լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Այս պահին իրականացվում են ստանդարտ քրեադատավարական ընթացակարգեր, անձնական խուզարկություններ են ընթանում: Հնարավորություն տրվեց նրանց հետ առանձին զրուցել»,- Ոստիկանության շենքից դուրս գալով՝ ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել, բայց նախաձեռնվել է քրեական վարույթ: Առեւանգման հանգամանքը, ըստ նրա, կտրականապես հերքվում է. «Մարդկայնորեն զրուցել են, իր կամքով մեքենա է նստել»: Իրավապաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու է իրեն մեքենայից դուրս նետել: Ռուբեն Մելիքյանը նաեւ ասաց, որ վարույթը, ամենայն հավանականությամբ, կքննվի Երեւան քաղաքի վարչությունում: Մելիքյանի խոսքով՝ ծնողներին բերման են ենթարկել բռնի ուժով ու ձեռնաշղթաներով»: