211652_close_icon
views-count2323 դիտում article-date 15:22 31-12-2021

«Այնպես են անում, որ Աշոտ Մինասյանը մեկ րոպե ավել մնա անազատության մեջ». Ռուբեն Մելիքյան. aravot.am

aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, այսօր դատախազության շենքի առջեւ բողոքի ցույց էր՝ ի պաշտպանություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ որեւէ իրավական հիմք չկա Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելու. «Ես հիմքերը ներկայացրել եմ դատախազություն, որ փոխեն խափանման միջոցը եւ կալանքից ազատեն: Դատախազությունից ասել են՝ օրենքով սահմանված ժամկետում կպատասխանենք: Գիտեք ինչ, օրենքով սահմանված ժամկետը դոգմա չի: Մենք այնպիսի իրավիճակ ունենք, որ մարդիկ մտածում են, որ եթե օրենքով հնգօրյա ժամկետ է, պարտադիր պետք է պատասխանեն վերջին օրը:

Գոյություն ունի համաչափության սկզբունք: Մարդիկ րոպե առաջ պետք է ազատեն ապօրինաբար անազատության մեջ պահվող մարդկանց: Այստեղ խոսքը չի գնում մարդու մասին, որն ունի հանցավոր անցյալ, խոսքը մի մարդու մասին է, որն ունի հերոսական անցյալ ու որի օրինակով սերունդներ են դաստիարակվել ու դաստիարակվելու:

Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս են մարդիկ, այսօր դեկտեմբերի 31-ն է, բաժակ խփելու, շնորհավորելու, գլուխը բարձին դնելու՝ իմանալով, որ պետք է պատասխանեն այս հարցին:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր