Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ
Այսօր մենք վերսկսել ենք մեր մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Այս մասին Tert.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին։ Հույս ունենք, որ մյուս գործողությունները ևս կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Մարդասիրական օգնության գործողությունները դադարեցվել էին, քանի որ ԿԽՄԿ-ն իր մարդասիրական տեղաշարժի հետ կապված ուներ որոշակի ընթացակարգեր, որոշումներ կայացնողների հետ ընթանում էր երկխոսություն։