211652_close_icon
views-count1312 դիտում article-date 12:36 21-12-2022

Անմիջապես և առանց նախապայմանների վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով. Իռլանդիայի ներկայացուցիչ

Իռլանդիան մտահոգ է Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ, որը լուրջ հետեւանքների է բերել խաղաղ բնակչության համար: Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական փոխներկայացուցիչ Մարտին Գալլաղերը:

«Առանց մարդկանց դեղորայքի, սննդի մատակարարման մարդասիրական ճգնաժամի է բախվելու  ԼՂ բնակչությունը գալի ձմռանը: Մենք ամեն ինչ պետք է անենք խուսափելու համար սրանից՝ խուսափելու մարդասիրական աղետից:

Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով 2020թ.-ի նոյեմբերի հայտարարության դրույթների համապատասխան:

Որպես քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դաշնագրի անդամներ Ադրբեջանն ու Հայաստանը պարտավոր են նաեւ խաղաղ հավաքների ազատությունն ապահովել եւ հարգել՝ միաժամանակ երաշխավորելով, որ այն չի խաթարում  հանրային անվտանգությունը, առողջությունը եւ այլոց իրավունքներն ու ազատությունները: Հիմա ժամանակն է նվազեցնելու լարվածությունը, թուլացնելու հռետորաբանությունը, շարունակելու հաշտեցման կարեւոր ջանքերը:

Մտահոգությունները պետք է լուծվեն խորհրդափոխանակությամբ եւ կողմերի երկխոսությամբ: Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ հաղթահարելու իրենց տարբերությունները եւ հասնելու տեւական ու կայուն խաղաղության տարածաշրջանում:

Իռլանդիան սատարում է հակամարտության համապարփակ բանակցված եւ կայուն  հանգուցալուծմանը՝  ներառյալ ԼՂ երկարաժամկետ կարգավիճակի  որոշակիացումը: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը  այս նպատակին հասնելու ուղղությամբ: Մենք նաեւ ԵՄ ակտիվ ներգրավումն ենք սատարում՝ խաղաղ լուծելու մնացած հարցերը: ԵՄ մեր գործընկերների հետ միասին Իռլանդիան սատարում է Հարավային Կովկասի այն դրսեւորումը, որ մարդիկ ապրեն խաղաղության, անվտանգության եւ բարգավաճության պայմաններում»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր