Կարծում եմ, որ շուտով ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետը նույնպես և՛ կլինի, և՛ չի լինի․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Պարզվում է, որ Հայաստանն «Աշխարհագրություն» գիտության կարիքը չունի:
ԵՊՀ-ում աշխարհագրության ֆակուլտետի դեկանի ժ/պ է նշանակվել Բարխուդարյան Ռաֆայելը (նախկինում և ապագայում՝ Բ.Ռ.):
Վերջինս մասնագիտությամբ մաթեմատիկոս է, էությամբ՝ «իմպոտենտ»: ԵՊՀ-ի վերաբերյալ հարյուրավոր հոդվածներ և գրառումներ եմ հրապարակել, սակայն Բ.Ռ-ի մասին գրելու գրեթե բան չկա: Երբեմն այդպես լինում է՝ մարդը կա, սակայն, միաժամանակ՝ չկա: Միակ նշանակալի իրադարձությունը, որին «մասնակցել է» Բ.Ռ-ն՝ 2020թ հունվարին ԵՊՀ-ում «Հրապարակ» օրաթերթի արգելելն էր: Ընդ որում, նույնիսկ այդ հարցում Բ.Ռ-ն և՛ կար, և՛ չկար:
Կարծում եմ, որ շուտով ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետը նույնպես և՛ կլինի, և՛ չի լինի:
Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանում աշխարհագրություն ուսուցանեին, որպեսզի Էկվադորից բացի նաև Կոլումբիայից կոկաին ներմուծվեր: Սակայն, ունենք Բ.Ռ. և պետք է դրանով բավարարվենք: Եվ, ո՞վ գիտի, միգուցե Բ.Ռ-ի՝ աշխարհագրության ֆակուլտետի դեկան լինելու օրոք, կոկաինը Հայաստան ներմուծվի ոչ թե Էկվադորից կամ Կոլումբիայից, այլ ԵՊՀ-ի, օրինակ՝ արևելագիտության ֆակուլտետից»: