211652_close_icon
views-count565 դիտում article-date 16:07 16-05-2023

Վրաստանը ՌԴ քաղաքացիներին ժամանակավորապես արգելում է անշարժ գույք գնել

Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը նաև Ռուսաստանի քաղաքացիներին արգելում է մինչև 2024 թվականի վերջը Վրաստանում անշարժ գույք գնել։ Օրենսդրական փոփոխությունը ներկայացվել էր ընդդիմադիր պատգամավորների կողմից։

Բացատրական գրությունում նշված է, որ 2022 թվականին Վրաստանում վաճառված անշարժ գույքի 20 տոկոսը բաժին է ընկնում արտասահմանցիների, այդ թվում՝ ավելի քան 6 հազարը՝ Ռուսաստանի քաղաքացիներին։

2023 թվականի առաջին եռամսյակում ռուսները Վրաստանում գնել են ավելի քան 2 հազար բնակարան։ Պատգամավորները նշել են, որ նման միտումը բարձրացնում է բնակարանների գինը, ինչը դժվարություններ է ստեղծում Վրաստանի քաղաքացիների համար։

Նմանատիպ նյութեր