763 դիտում
14:12 16-05-2023
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կամավորությունը որպես աշխատանքային փորձառություն ամրագրող նախագծին
ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կամավոր աշխատանքի մասին օրենսդրական նախաձեռնությանը, որով փորձ է արվում Հայաստանում կամավոր աշխատանքն ավելի գրավիչ դարձնել. կամավորը կազմակերպության հետ պետք է կնքի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ կամավոր աշխատանքի ժամանակահատվածը նրա համար կհամարվի աշխատանքային փորձառություն: Հայտնում է ԱԺ-ն։
Կամավոր աշխատանքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Փոխնախարարը նաև ներկայացրեց խնդիրները: Այս պահի դրությամբ գործող կարգավորումներով կամավոր աշխատանքն օրինական աշխատանքից տարանջատելը բավականին բարդ է, բացակայում են կամավորություն իրականացնողների երաշխիքները և այլն: Սարգսյանը վստահեցրեց, որ այս փաթեթն ընդունվելու դեպքում կնպաստի կամավորական ինստիտուտի կայացմանը:
Անդրադառնալով երաշխիքներին՝ նա ասաց՝ ներկայացնում են, թե ով իրավունք ունի որպես կամավոր ներգրավվելու, անդրադարձ կա կամավորի կարգավիճակի մասին, առողջության և անվտանգության պահպանման երաշխիքների մասին և այլն:
«Ըստ նախագծի՝ կամավորն այն քաղաքացին է, որը կամավոր աշխատանք է իրականացնում և ունի պայմանագիր: Նա կարող է լինել ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: Տարիքային սահմանափակում չկա: Սակայն մինչև 16 տարեկաններին վերաբերող որոշակի առանձնահատկություններ, երաշխիքներ կան»,-ներկայացրեց Սարգսյանը:
Կամավորության մասին պայմանագիրը հանդիսանալու է քաղիրավական պայմանագրի տեսակ, ոչ աշխատանքային:
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե այդ փաթեթով ինչո՞վ են գրավիչ դարձնում կամավորի աշխատանքը:
«Առկա մասնակի կարգավորումները շատ դեպքերում խոչընդոտ էին հանդիսանում՝ օրինակ փոխհատուցելու կամավորներին: Շատ դեպքերում կամավորության ապացուցելիությունը բավականին խնդրահարույց էր: Կային բազմաթիվ խոչընդոտներ, որոնք բերում էին նվազ գրավչությանը: Բայց այս օրենքը կնպաստի հենց այդ երաշխիքային մասին, գրավչության բարձրացմանը: Ավելին՝ այս դեպքում ձևակերպում ենք աշխատանքային փորձառություն հասկացությունը: Իհարկե, որևէ գործատուի օրենքով չենք պարտադրում, որ դա հիմք հանդիսանա՝ հետագայում աշխատանքի ընդունելու համար: Սակայն կարծում ենք, որ այդ մշակույթը ՀՀ-ում կտարածվի»,-ասաց փոխնախարարը:
Նախարարությունը մշակել է և ունի նաև նախնական կայք, որտեղ կամավորը և կամավորական կազմակերպությունները հնարավորություն կունենան իրար հանդիպելու:
Նախագծի վերաբերյալ անցկացվել էին նաև խորհրդարանական լսումներ:

Նմանատիպ նյութեր
1933 դիտում
19:16 29-11-2019
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԶՈւ-ում կարգապահական իրավախախտումներին առնչվող նախագծին
1438 դիտում
12:58 26-02-2020
Հանձնաժողովը հավանություն տվեց տիեզերական գործունեությանը հարկային արտոնություն տալու նախագծին
4488 դիտում
12:44 23-05-2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»